Սիմոնե Ինձագի․ «Սուպերգավաթը մրցաշրջանի առաջին նպատակն է»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի 2024 թվականի Սուպերգավաթի խաղում իր թիմի հավակնությունների մասին։

«Սուպերգավաթը մրցաշրջանի առաջին նպատակն է: «Ինտերը» հաղթել է վերջին երկու տարիներին: Մենք ցանկանում ենք կրկին նվաճել այս գավաթը։ Մենք ամեն ինչ կանենք։

Այժմ թիմի բոլոր մտքերը կենտրոնացած են միայն «Լացիոյի» հետ խաղի վրա։ Ես հանգիստ եմ, «Ինտերը» նույն հավակնություններն ունի, ինչ «Լացիոն», «Նապոլին» ու «Ֆիորենտինան»։ Վաղը հանդիպելու ենք մի թիմի, որը չի պարտվել վերջին հինգ հանդիպումներում»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտերը» կհանդիպի «Լացիոյի» հետ։