Անգլիական ակումբը պատրաստ է գնել «Լիլի» 18-ամյա ֆուտբոլիստին

«Լիլի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ հունվարին «կարմիր սատանաների» ղեկավարությունը փորձ կանի ձեռք բերել 18-ամյա հենակետայինին։ Այս պահին մանկունիանցիները առաջարկ են պատրաստում «Լիլին»։ Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստին հավակնում են նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», «Չելսին», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Յորոն «Լիլի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։