Ժոզե Մոուրինյոն հեռանալուց առաջ վիճել է թիմի 5 ֆուտբոլիստների հե

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր պաշտոնանկությունից անմիջապես առաջ բախվել է հռոմեական ակումբի մի քանի ֆուտբոլիստների հետ։ Այս մասին տեղեկացել են Corriere dello Sport-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ «The Special One»-ը լարված հարաբերություններ է ունեցել Քրիս Սմոլինգի, Լորենցո Պելեգրինիի, Ռիկ Կարսդորպի, Լեոնարդո Սպինացոլայի և Ռենատո Սանչեշի հետ։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի հրաժարականի մասին հայտարարվել էր հունվարի 16-ին։ Փոխարենը թիմը կմարզի Դանիելե դե Ռոսին։ Իտալիայի առաջնության 20 տուրից հետո «գայլերը» վաստակել են 29 միավոր եւ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։