Ալեսիո Ռոմանյոլին Անգլիա կարող է տեղափոխվել

«Լացիոյի» կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիով հետաքրքրվել են անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբները։

29-ամյա իտալացին կարևոր դեր է խաղում Մաուրիցիո Սարիի թիմում, սակայն, եթե հավատալ խոսակցություններին, շուտով նրա համար պայքար կարող է ծավալվել Անգլիայի առաջնության ներկայացուցիչների միջև։ Ըստ Calciomercato-ի՝ Ռոմանյոլիով հետաքրքրվում են «Ֆուլհեմը», «Բրայթոնը» և «Նյուքասլը»:

Transfermarkt պորտալը հռոմեացի կենտրոնական պաշտպանի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: Ալեսիո Ռոմանյոլին միացել է «Լացիոյին» 2022 թվականի հուլիսին՝ «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 19 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։