Ջորդան Հենդերսոնն իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»

«Ալ-Իթթիֆակի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել «Բարսելոնայում»: Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Թոնի Խուանմարտին։

Ըստ աղբյուրի՝ անգլիացի ֆուտբոլիստը սեփական ծառայություններն է առաջարկել կատալոնական թիմին։ «Բարսելոնան» գնահատել է հենակետային ֆուտբոլիստի հետ հնարավոր պայմանագիր կնքելու տարբերակը, սակայն որոշել է հրաժարվել դրանից։ Նշվում է, որ Հենդերսոնի դերը լիովին հարմար չէր ղեկավարությանը։ Նրանք կցանկանային ձեռք բերել ավելի երիտասարդ կիսապաշտպանի երկարաժամկետ համագործակցության համար:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ջորդան Հենդերսոնը չի կարողանում հարմարվել Սաուդյան Արաբիայի կյանքին։ Այս առումով անգլիացին ցանկանում է վերադառնալ Եվրոպա։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Հենդերսոնին ձեռք բերելու ֆավորիտը «Այաքսն» է, որը մոտ է Հենդերսոնի՝ «Ալ-Իթթիֆակի» հետ պայմանագիրը խզելու ցանկությունից օգտվելուն: