Անգլիական ակումբը Միկել Օյարզաբալի համար կվճարի 60 մլն եվրո

«Ռեալ Սոսյեդադի» վինգեր Միկել Օյարզաբալը հնարավորություն ունի տեղափոխվելու Պրեմիեր Լիգայի ակումբ, հայտնում են Mundo Deportivo-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաների» ղեկավարները կարծում են, որ Օյարզաբալը կկարողանա ուժեղացնել թիմի հարձակվողական ներուժը: Մանկունիացիները պատրաստ են վճարել ֆուտբոլիստի գումարը, որը կազմում է 60 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Միկելը «Ռեալ Սոսյեդադի» կազմում մասնակցել է 26 հանդիպման։ Վինգերը դարձել է 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։