Յոն Մին Սոնը՝ Ասիայի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ

«Թոթենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Յոն Մին Սոնը ճանաչվել է Ասիայի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Նա հաղթել է ասիական ֆուտբոլային լրագրողների և փորձագետների ձայներով։

Մրցանակին հավակնում են այն ֆուտբոլիստները, ովքեր կամ ներկայացնում են Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի որևէ երկիր, կամ խաղում են տեղական ակումբներում:

Սոնն իր կարիերայում 9-րդ անգամ և 7-րդ անգամ անընդմեջ արժանացավ այս մրցանակին։ 2023 թվականին նա ստացել է ձայների 22,9%-ը՝ առաջ անցնելով Կիմ Մին Ջեից (19,54%) և Կրիշտիանու Ռոնալդուից (17,06%)։

Հետաքրքիր է, որ Կիմ Մին Ջեն նախկինում ճանաչվել է Հարավային Կորեայի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Պաշտպանը «Նապոլիի» հետ նվաճեց Իտալիայի առաջնությունը, ապա տեղափոխվեց «Բավարիա»։