Ռաֆինյան կարող է վերադառնալ ԱՊԼ

Բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, ով հանդես է գալիս Լա Լիգայում կատալոնական «Բարսելոնայի» կազմում, կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ 27-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։ Ռաֆինյան պայմանագրով կապված է «Բլաուգրանայի» հետ մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում։ Ռաֆինյան դարձել է երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։