Հայտնի է, թե ուր կտեղափոխվի Ջորդան Հենդերսոնը

Կենտրոնական կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը համաձայնության է եկել «Ալ-Իթթիֆակի» հետ եռամյա պայմանագիրը վաղաժամ խզելու շուրջ, հայտնում է The Athletic-ը։

33-ամյա ֆուտբոլիստը Մեծ Բրիտանիա կմեկնի Աբու Դաբիում կայանալիք ակումբի ուսումնամարզական հավաքից: Նշվում է, որ Հենդերսոնը համաձայնել է պայմանագիր կնքել «Այաքսի» հետ։

Հենդերսոնը «Ալ-Իթթիֆակ» է տեղափոխվել «Լիվերպուլից» 2023 թվականի հուլիսին 14 միլիոն եվրոյի դիմաց, Սաուդյան Արաբիայում նա անցկացրել է 19 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում։