Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր հեռացումը «Ռոմայից»

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով նախօրեին հեռացվել էր «Ռոմայից», սոցիալական ցանցերում խոսել է հռոմեական ակումբից հեռանալու մասին։

«Քրտինք, արյուն, արցունք, ուրախություն, տխրություն, սեր, եղբայրներ, պատմություն, սիրտ, հավերժություն»,- գրել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ պորտուգալացու հեռացման մասին հայտնի դարձավ երեկ՝ հունվարի 16-ին։ Իտալիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանի 20 տուրից հետո «գայլերը» վաստակել են 29 միավոր և զբաղեցնում են 9-րդ տեղը։