Կարիմ Բենզեման կարող է Եվրոպա վերադառնալ արդեն այս ամիս

«Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է Եվրոպա վերադառնալ արդեն այս ամիս: Որոշ տեղեկությունների համաձայն՝ 36-ամյա ֆուտբոլիստը լավագույն հարաբերությունների մեջ չէ մարզիչ Մարսելո Գալարդոյի հետ, ինչի պատճառով էլ, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբը։

Ըստ Fichajes-ի՝ աստղային ֆրանսիացուն պատրաստ է վերադարձնել Մադրիդի «Ռեալ», իսկ հարձակվողին սպասում են նաև հարազատ «Լիոնում»։ Մյուս հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որն արժանի մրցակից է փնտրում Ռասմուս Հոյլունդի համար։ Երեք դեպքերում էլ խոսքը գնում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ վարձակալության մասին։

Կարիմ Բենզեման նախորդ ամառ Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Ալ-Իթթիհադ»: Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 15 հանդիպումներում ֆուտբոլիստը դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։