Հենրիխ Մխիթարյան. ««Ինտերն» առանձնահատուկ թիմ է»

Միլանի «Ինտերը» Ա Սերիայի հաջորդ տուրում «Մոնցայի» հետ խաղում հինգ գոլ խփեց մրցակցի դարպասը:

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի հոգնում հիանալ այն թիմով, որում հանդես է գալիս 2022 թվականից։

«Այս թիմի բոլոր ֆուտբոլիստները չեմպիոններ են: Մենք բոլորս օգնում և զոհաբերում ենք միմյանց համար, բոլորս ցանկանում ենք հաղթել, և այդ պատճառով կարող եմ վստահորեն ասել, որ այս թիմն առանձնահատուկ է»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Հաջորդ տուրում Իտալիայի Ա Սերիայի առաջնության առաջատարին արտագնա դժվարին հանդիպում է սպասվում «Ֆիորենտինայի» հետ, որը տեղի կունենա հունվարի 28-ին։