Ադրիեն Ռաբյոն կերկարաձգի պայմանագիրը և կդառնա «Յուվենտուսի» ավագը

Ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն աստիճանաբար դառնում է թիմի առաջատարը։ Նա շուտով կերկարաձգի պայմանագիրը, ինչպես նաև կկրի ավագի թեւկապը, հաղորդում է Juvenews.eu-ն:

Նրա պայմանագիրը առայժմ միայն մեկ մրցաշրջանի համար է՝ մինչև 2025 թվականի ամառ։ Նրա գործակալը՝ մայրը՝ Վերոնիկան, նրան խորհուրդ չի տալիս ավելի երկար ժամանակով պայմանագիր կնքել ակումբի հետ:

Ռաբյոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականից, նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում և «Թուլուզում»։