Դիեգո Մարադոնայի կրտսեր որդին ասել է, որ հորը սպանել են

Դիեգո Մարադոնայի կրտսեր որդին ասել է, որ հորը սպանել են։

«Ներկայումս կատարվում է քննություն։ Մենք հավատում ենք արգենտինական արդարությանը: Այն չպետք է ավարտվի այսպես: Նրանք սպանեցին հորս։ Չեմ կարող ասել, թե ով է դա արել, բայց ես դրա մասին կասկածներ ունեմ։ Ես մտադիր եմ արդարության համար պայքարել մինչև կյանքիս վերջ»,- Մարադոնա կրտսերի խոսքերն է մեջբերում Marca թերթը։

Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերին 60 տարեկան հասակում։ Նա մահացել է թոքերի այտուցի հետեւանքով, որը առաջացել է սրտի անբավարարությունից։