Դիդյե Դեշամ. «Մի օր նրանք կհաղթեն Չեմպիոնների Լիգան»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չի կասկածում, որ ՊՍԺ-ն ինչ-որ պահի կհաղթի Չեմպիոնների Լիգայում։

Ինչպես գիտեք, ՊՍԺ-ի լավագույն արդյունքը մայրցամաքի գլխավոր ակումբային մրցաշարում մնում է 2020 թվականի եզրափակիչը։

««ՊՍԺ-ի համար ամեն տարի դա հիմա է կամ երբեք։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հաղթել Չեմպիոնների Լիգան: Ինչ-որ պահի դա տեղի կունենա: Սա եմ մաղթում նրանց, նույնիսկ եթե մարսելցիները երջանիկ չեն։

Սա կարեւոր է ֆրանսիական ֆուտբոլի համար»,- ասել է Դեշամը Telefoot-ին: