Անխել դի Մարիան կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում

«Բենֆիկայի» վինգեր և Արգենտինայի հավաքականի Աշխարհի չեմպիոն Անխել դի Մարիան կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։

Ինչպես տեղեկացնում է ESPN Argentina-ն, «Ինտեր Մայամին» արդեն բանակցություններ է վարում 36-ամյա ֆուտբոլիստի հետ։

Դի Մարիայի գործող պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ավարտվում է այս ամառ։ Այս մրցաշրջանում Անխելը բոլոր մրցաշարերում «Բենֆիկայի» 46 խաղում դարձել է 16 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

«Ինտեր Մայամիում» Դի Մարիան կկարողանա վերամիավորվել իր ազգային թիմակից Լիոնել Մեսսիի հետ, ում հետ նա նախկինում խաղացել է նաև ՊՍԺ-ում: