«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը Մարսելոյի որդու հետ

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է կնքել թիմի նախկին պաշտպան Մարսելոյի որդու՝ Էնցո Ալվեշի հետ, ով մադրիդյան ակումբում հանդես է եկել 15 մրցաշրջան։

Մարսելոն դեռ չի ավարտել կարիերան և ներկայումս խաղում է «Ֆլումինենսեում», սակայն նրա որդին՝ Էնցո Ալվեսը մնում է Մադրիդի «Ռեալում», որտեղ նա շարունակում է տպավորվել երիտասարդական թիմերում։ 14-ամյա խաղացողն այս մրցաշրջանում իր տարիքային խմբում 17 գոլով լավագույն ռմբարկուն է «Ռեալի» կազմում, որոնք առաջնությունում առաջին հորիզոնականն են կիսում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Վերջերս Էնցոն նույնպես իր նորամուտը նշեց Իսպանիայի Մ15 հավաքականում և գոլ խփեց ազգային հավաքականի կազմում իր երկրորդ խաղում։

Ալվեշի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականը, հայտնում է Diario AS-ը, որը առավելագույն ժամկետն է, որով խաղացողը կարող է պայմանագիր կնքել այդ տարիքում։