6 տարվա մեջ առաջին անգամ «Չելսին» հասավ այս արդյունքին

Հինգշաբթի օրը՝ մայիսի 2-ին, «Չելսին» Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հետաձգված խաղում 2:0 հաշվով հաղթել է «Թոթենհեմին»։

Երկրորդ գոլը «Թոթենհեմի» դարպասն ուղարկեց հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 11-րդ գոլը։

Ինչպես նշում է Squawka-ն, վեց տարվա ընթացքում առաջին անգամ «Չելսիի» երկու ֆուտբոլիստներ 10-ից ավելի գոլ խփեցին ԱՊԼ-ում։ Վերջին անգամ Էդեն Ազարին (12) և Ալվարո Մորատային (11) դա հաջողվել է 2017/18 մրցաշրջանում, որոնք ընդհանուր առմամբ 8 գոլ քիչ են խփել Ջեքսոնից (11) և Պալմերից (20):