«Բորնմութի» կիսապաշտպան կարիերան կշարունակի Իտալիայում

«Բորնմութի» կիսապաշտպան Համեդ Տրաորեն կարիերան կշարունակի «Նապոլիում»:

Ինչպես հայտնում է X-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբներն արդեն պատրաստել են տրանսֆերի բոլոր փաստաթղթերը։ Նեապոլցիները 23-ամյա ֆուտբոլիստին կվարձակալեն մինչև մրցաշրջանի ավարտը՝ 25 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։

Մոտ ժամանակներս իվուարցի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի։

«Բորնմութը» Տրաորեին գնել է 2023 թվականի ամռանը «Սասուոլոյից» 25,62 միլիոն եվրոյով։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։