«Պարի ՆՆ»-ի գլխավոր տնօրեն. «Էդգար Սևիկյանը շատ բան տվեց թիմին»

«Պարի ՆՆ»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովն արձագանքել է գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի խոսքերին, ով ասել է, որ Էդգար Սևիկյանի «Ֆերենցվարոշ» մեկնելը թիմի համար կորուստ չի լինի։

«Ես չեմ կարող չհամաձայնել գլխավոր մարզչի հետ, քանի որ մենք միասնական թիմ ենք։ Եթե ​​Յուրանը կարծում է, որ Սևիկյանի հեռանալով թիմը չի տուժի մրցաշրջանի երկրորդ հատվածում, ապա վստահում ենք նրան։ Թիմն ամրապնդվել է և կշարունակի ամրապնդվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Սևիկյանը շատ բան տվեց թիմին, բայց դա չի նշանակում, որ Էդգարի հեռանալուց հետո մենք պետք է անկում ապրենք։ Ակումբի նպատակները չեն փոխվել: Թիմն այս մրցաշրջանում պետք է լինի մրցաշարային աղյուսակի միջնամասում, այնպես որ Սևիկյանը կամ որևէ այլ ֆուտբոլիստ հեռացավ կամ եկավ. ռազմավարությունը չի փոխվի: Մենք բարձր ենք գնահատում Էդգարի ներդրումը ակումբի աշխատանքում, բայց կյանքը շարունակվում է»,- Sport24-ի թղթակից Անդրեյ Բաբիչի հետ զրույցում ասել է Մելիք-Հուսեյնովը։

Ավելի վաղ թիմի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Կոնդրատովը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը կարիերան շարունակելու է հունգարական ակումբում։

Այս մրցաշրջանում 22-ամյա Սեւիկյանը մասնակցել է 24 հանդիպման եւ դարձել 7 գոլի հեղինակ։