Անխել Կորեային իր տանը ատրճանակով սպառնացել են և կողոպտել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անխել Կորեան կողոպուտի զոհ է դարձել իր տանը, հայտնում է COPE-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա արգենտինացուն կողոպտել են հունվարի 13-ին, երբ նա ընտանիքի հետ գտնվել է տանը։ Չորս տղամարդ մտել են ֆուտբոլիստի տուն և սպառնացել նրան ատրճանակով։ Կողոպուտի ժամանակ գողացել են գումար և զարդեր։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ընթացիկ մրցաշրջանում Կորեան անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։