Մանուել Նոյերը իր 500-րդ հանդիպումը անցկացրեց «Բավարիայի» կազմում

Ուրբաթ օրը՝ հունվարի 12-ին, կայացավ Բունդեսլիգայի 17-րդ տուրի «Բավարիա» – «Հոֆենհայմ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մյունխենյան թիմի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Մյունխենցիների դարպասն այս խաղում պաշտպանել է Մանուել Նոյերը։ 37-ամյա դարպասապահի համար այս հանդիպումը դարձավ հոբելյանական՝ 500-րդը «Բավարիայի» համար բոլոր մրցաշարերում:

Այսպիսով, Նոյերը մյունխենյան ակումբի հանդիպումներում զբաղեցրեց 10-րդ տեղը՝ հավասարվելով Բաստիան Շվայնշտայգերին։