Հարի Քեյնը կրկնեց Ռոբերտ Լևանդովսկու ցուցանիշը

Ուրբաթ օրը՝ հունվարի 12-ին, կայացավ Բունդեսլիգայի 17-րդ տուրի «Բավարիա» – «Հոֆենհայմ» հանդիպումը (3-0)։

Մյունխենյան թիմի կազմից աչքի ընկավ նաև Հարի Քեյնը։ Այժմ նա Գերմանիայի առաջնությունում անցկացրած 17 խաղում 22 գոլի հեղինակ է դարձել։

Քեյնը հավասարեցրեց Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացող Ռոբերտ Լևանդովսկու ռեկորդը Բունդեսլիգայի առաջին կեսում գոլերի քանակով:

Հավելենք, որ Քեյնը գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցուցակը՝ 5 գնդակով առաջ անցնելով «Շտուտգարտի» ֆուտբոլիստ Սերա Գիրասիից։