Պեպ Գվարդիոլան աներևակայելի գոհ է այն դիրքից, որը ներկայումս զբաղեցնում է իր թիմը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան աներևակայելի գոհ է այն դիրքից, որը ներկայումս զբաղեցնում է իր թիմը։

«Դուք պատկերացում չունեք, թե որքան ուրախ եմ, որ այս մրցաշրջանում մենք մրցում ենք: Մրցաշրջանի սկզբում ես հոգնած էի և անհանգստացած էի մեր առջև ծառացած բոլոր խնդիրներով, բայց հիմա մենք արդեն երկու տիտղոս ենք նվաճել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

«Մանչեսթեր Սիթին» մրցաշրջանի սկզբում նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը` հաղթելով իսպանական «Սևիլիային», իսկ դեկտեմբերին նվաճեց աշխարհի ակումբային առաջնությունը՝ եզրափակչում հաղթելով «Ֆլումինենսեին»։