Ջեսի Լինգարդը որոշել է հեռացնել իր բոլոր գործակալներին

Անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը որոշել է հեռացնել իր բոլոր գործակալներին։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 31-ամյա կիսապաշտպանն այս որոշումը կայացրել է իր գործակալների աշխատանքից դժգոհ լինելու պատճառով, ովքեր չեն կարողացել նրա համար նոր ակումբ գտնել։

Լինգարդն առանց ակումբի է 2023 թվականի ամառվանից։ Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Լինգարդը կարող է տեղափոխվել ԲԿՄԱ, սակայն հետո այդ լուրերը հերքվեցին։