Էդգար Սևիկյանը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Պարի Նիժնի Նովգորոդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ֆերենցվարոսի», հայտնում է Чемпионшип-ը։

Ըստ աղբյուրի՝ հունգարական ակումբը ակտիվացրել է ֆուտբոլիստի պայմանագիրը գնելու տարբերակը։

Ավելի վաղ «Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիդ Մելիք-Հուսեյնովը հայտնել էր, որ հավանականության բարձր աստիճանով ֆուտբոլիստը կտեղափոխվի եվրոպական ակումբ։

ՌՊԼ-ի այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի հեղինակ։