«Մեսսինյոն» կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Չելսին» մոտ է «Պալմեյրասի» 16-ամյա վինգեր Էստևան Վիլիան Ալմեյդա դե Օլիվեյրա Գոնկալվեսի համար, ով Բրազիլիայում հայտնի է Մեսսինյո անունով: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստի համար նախատեսված փոխհատուցման չափը կազմում է 60 միլիոն եվրո։ Նշվում է, որ անձամբ՝ ֆուտբոլիստը, նախընտրել է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», սակայն իսպանական ակումբը ոչ մի ջանք չեն գործադրել՝ պայմանագիր կնքել 16-ամյա խաղացողի հետ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Պալմեյրասի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Հարձակվողը 1 հանդիպում է անցկացրել բրազիլական ակումբի հիմնական թիմի կազմում։ Երկրորդ թիմի կազմում նա 17 խաղում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։