Գուտի. «Նրանց նույնիսկ չի կարելի համեմատել»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տեղափոխության և Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատության մասին իր կարծիքով։

«Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ» ժամանեց «Ոսկե գնդակով» և Չեմպիոնների Լիգայի տիտղոսով: Նրանց նույնիսկ չի կարելի համեմատել»,- Գուտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հունվարի 1-ին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել ֆրանսիացի ֆուտբոլիստին և որոշում կայացնելու վերջնաժամկետ սահմանել՝ հունվարի կեսը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» փորձում է համոզել Մբապպեին՝ կենտրոնանալով իսպանական Լա Լիգայի նկատմամբ Պրեմիեր Լիգայի գերազանցության վրա։

Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, ուստի ֆուտբոլիստն այժմ ազատ է բանակցություններ վարել այլ ակումբների հետ։