«Ռոման» դեռ չի կապվել Ժոզե Մոուրինյոյի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ

«Ռոման» դեռևս չի սկսել բանակցությունները գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

«Ակումբի սեփականատերերի և պորտուգալացի մարզչի միջև կոնտակտներ չեն եղել՝ պայմանագրի երկարաձգումը քննարկելու համար: Սեփականատերերը սպասում են՝ տեսնելու, թե ինչ արդյունքներ կունենա «Ռոման» առաջիկա հանդիպումներում»,- գրել է Դի Մարցիոն սոցցանցում։

FootMercato-ն ավելի վաղ հայտնել էր, որ պորտուգալացին մտածում է ակումբից հեռանալու մասին։ 60-ամյա մասնագետի պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

«Ռոման» 19 տուրից հետո 29 միավորով 8-րդ տեղում է Իտալիայի Ա Սերիայում։