Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Տիբո Կուրտուային

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ակումբի հիմնական դարպասապահի պաշտոնում կարող է փոխարինել Տիբո Կուրտուային, հայտնում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի որոշումը ուժի մեջ կմնա նույնիսկ բելգիացու ապաքինումից հետո։ 2023 թվականի օգոստոսին Կուրտուայի մոտ ախտորոշվել է ծնկի առաջի խաչաձև կապանների պատռվածք։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, որ Անչելոտտին որոշել է Լունինին դարձնել հիմնական դարպասապահ՝ իսպանացի Կեպա Արիսաբալագայի հետ զույգով։

Ընթացիկ մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, բաց է թողել 6 գոլ և 5 անառիկ պահել դարպասը։ 24-ամյա ուկրաինացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։