Cadena Ser. Ֆինանսական խնդիրների պատճառով «Բարսելոնան» կարող է վաճառել թիմի պաշտպանին

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային նպատակն է: Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի համաձայն՝ Բունդեսլիգայի չեմպիոնը պատրաստ է ուրուգվայցու համար «Բարսային» առաջարկել 100 միլիոն եվրո։ Անձամբ՝ Արաուխոն, չի ցանկանում հեռանալ կատալոնական թիմից, սակայն ակումբի ֆինանսական բաժինը համաձայնում է վաճառել խաղացողին։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։