«Լիվերպուլը» նոր պայմանագիր կառաջարկի Մոհամեդ Սալահին

«Լիվերպուլի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ։

Լրագրող Ֆրանսուա Պլատոնի խոսքով՝ կողմերը գործնականում պայմանավորվել են գործարքի մանրամասների շուրջ։ Ֆուտբոլիստն այժմ Եգիպտոսի հավաքականի կազմում է և պատրաստվում է Աֆրիկայի գավաթի մեկնարկին:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։

Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։