«Բորուսիայի» ղեկավարությունը զարմացած է եղել Ջեյդոն Սանչոյի ֆիզիկական մարզավիճակից

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը զարմացած է թիմի անգլիացի նորեկ Ջեյդոն Սանչոյի ֆիզիկական մարզավիճակով։

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ակումբի ղեկավարները կասկածներ են ունեցել եզրային հարձակվողի խաղային պրակտիկայի բացակայության պատճառով, սակայն մարզումների ժամանակ անգլիացին զարմացրել է նրանց։

Հաղորդվում է, որ հունվարի 13-ին Սանչոն կլինի «Դարմշտադտի» հետ հանդիպման հայտացուցակում ու խաղադաշտ դուրս կգա։

Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է ընդամենը երեք հանդիպում: Հունվարի 11-ին խաղացողը պաշտոնապես վարձավճարով միացավ Դորտմունդի «Բորուսիային» մինչև մրցաշրջանի ավարտը։