Եվրոպական գրանդը հրաժարվում է Յոզուա Կիմիխին ձեռք բերելուց

«Բարսելոնան» հրաժարվել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխին ձեռք բերելու համար պայքարից:

Ինչպես հայտնում է իսպանական Sport հրատարակությունը, կատալոնական գրանդը պարզապես չի կարող իրեն թույլ տալ նման թանկ տրանսֆեր։

Նախկինում մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ 29-ամյա Կիմիխը չի ցանկանում ձմեռային տրանսֆերային պատուհանում հեռանալ «Բավարիայից»։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։