«Ալ-Հիլալը» տրանսֆերային թիրախ ունի

«Ալ-Հիլալը» դիտարկում է «Ասթոն Վիլայի» պաշտպան Լյուկ Դինեին ձեռք բերելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, Սաուդյան Արաբիայի ակումբը հույս ունի համոզել անգլիական ակումբին, որպեսզի 30-ամյա ֆրանսիացուն վարձավճարով գնման հնարավորություն ունենա:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Դինեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։