Անխել Կորեան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անխել Կորեան կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Արգենտինացի ֆուտբոլիստը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, պատրաստ է լքել «Ատլետիկոյի» շարքերը խաղային պրակտիկայի բացակայության պատճառով։

Ինչպես հայտնում է Diario AS-ը, Սաուդյան Արաբիայի անանուն ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել Կորրեայի հետ՝ խաղացողին առաջարկելով երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով։

Անխել Կորեան մադրիդյան ակումբում հանդես է գալիս արդեն ինը տարի։ 28-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 20 միլիոն եվրո, իսկ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։