«Նյուքասլը» լուրջ ֆինանսական կորուստներ ունի

«Նյուքասլը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, «Նյուքասլի» եկամուտը 180 միլիոն ֆունտից հասել է 250 միլիոն ֆունտի։ Այնուամենայնիվ, ակումբը հայտնել է 73,4 միլիոն ֆունտ ստերլինգի կորուստ տրանսֆերային ծախսերի պատճառով։

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ նման տնտեսական իրավիճակը կարող է ստիպել «Նյուքասլին» բաժանվել հիմնական խաղացողներից։

Թիմի գործադիր տնօրեն Դարեն Իլեսը չի բացառել, որ «Նյուքասլը» ստիպված կլինի վաճառել Ալեքսանդր Իսակին, Սվեն Բոտմանին կամ Բրունո Գիմարեսին։