«Թոթենհեմը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Թոթենհեմը» հայտարարել է պաշտպան Ռադու Դրագուշինի «Ջենոայից» տեղափոխության մասին։

Ռումինացի ֆուտբոլիստը անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը և հանդես կգա 6 համարի մարզաշապիկով։

Ըստ ինսայդերների՝ տրանսֆերային գումարը կազմել է 30 միլիոն եվրո։

21-ամյա Դրագուշինն այս մրցաշրջանում «Ջենոայի» կազմում անցկացրել է 19 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։