Էրիկ Դայերը տեղափոխվեց «Բավարիա»

«Թոթենհեմի» մամուլի ծառայությունը հայտարարել է կիսապաշտպան Էրիկ Դայերի՝ «Բավարիա» տեղափոխության մասին։

Նշվում է, որ կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել մինչև մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրի պայմանները ներառում են վարձակալության ժամկետի ավարտից հետո գնման տարբերակ:

«Բավարիան» պաշտոնական կայքում պնդում է, որ անգլիացին իրենց հետ 6 ամսով լիարժեք պայմանագիր է կնքել՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Դայերի պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսը։