Էրիկ տեն Հագը ցանկանում է «Այաքսի» հարձակվողին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Այաքսի» հարձակվող Բրայան Բրոբբին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դիտարկում է ամռանը իր թիմի հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակները և ցանկանում է այնտեղ տեսնել «Այաքսի» ֆուտբոլիստին։

2022 թվականի աշնանը Բրոբբին նշել է, որ Տեն Հեգն իրեն առաջարկել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

2022 թվականի հուլիսին ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ։ Այս մրցաշրջանում 21-ամյա Բրոբբին անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։