Լիգա 1-ը մտահոգված է Կիլիան Մբապպեի հնարավոր հեռանալու կապակցությամբ

Ֆրանսիական Պրոֆեսիոնալ լիգայի (LFP) ղեկավարությունը՝ ի դեմս նրա նախագահ Վենսան Լաբրունի, անհանգստացած է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր հեռանալու կապակցությամբ, քանի որ այս իրադարձությունը կարող է չափազանց բացասական ազդեցություն ունենալ հեռուստատեսային նոր պայմանագրի վրա, այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, LFP-ն ներկայումս բանակցություններ է վարում հեռուստատեսային տարբեր օպերատորների հետ՝ առաջիկա հինգ սեզոնների ընթացքում Լիգա 1-ը ցուցադրելու իրավունքի համար: Միևնույն ժամանակ, հեռուստաօպերատորների իրավունքները 1 մլրդ եվրոյով գնելու առաջին առաջարկն արդեն մերժվել է։

Նշվում է, որ Լիգա 1-ից հարձակվող Լիոնել Մեսսիի, պաշտպան Սերխիո Ռամոսի ու հարձակվող Նեյմարի հեռանալն արդեն բացասաբար է ազդել Ֆրանսիայի առաջնության իմիջի վրա։