Լուիս Էնրիկեն դժգոհ է թիմի երկու հարձակվողի ցուցադրած խաղից

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կասկածներ է հայտնում փարիզյան ակումբի հարձակվողներ Ռանդալ Կոլո Մուանիի և Գոնսալու Ռամոշի՝ թիմին օգնելու մրցաշրջանի կարևորագույն հանդիպումներում։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ Էնրիկեն դժգոհ է խաղացողների խաղից, որոնց գնման համար անցած ամառ վճարվել է ընդհանուր առմամբ 150 միլիոն եվրո։Նշվում է, որ հենց Կոլո Մուանիի և Ռամուշի անհամոզիչ խաղի պատճառով է իսպանացի մասնագետը որոշել է կենտրոնական հարձակվողի դիրքում օգտագործել եզրային հարձակվող Կիլիան Մբապպեին։ Միաժամանակ Էնրիկեն հրապարակայնորեն շարունակում է աջակցել իր խաղացողներին։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կոլո Մուանին բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ։ Իր հերթին Ռամուշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։