Զինեդին Զիդանի կրտսեր որդին հանդես կգա իսպանական ակումբում

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի կրտսեր որդին՝ Էլիաս Զիդանը, կդառնա «Բետիսի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Նշվում է, որ չորեքշաբթի (հունվարի 10-ին) ֆրանսիացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել նոր ակումբի համար՝ հոր ուղեկցությամբ։

Էլիասը հանդես է եկել մադրիդյան ակումբի ակադեմիայում, իսկ կարիերան սկսելու է «Բետիսում» երիտասարդական թիմի կազմում։