Էրլինգ Հոլանդը արձագանքել է Ջեյդոն Սանչոյի՝ «Բորուսիա» վերադառնալուն

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բարձր է գնահատել Ջեյդոն Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությունը։

«Բորուսիան» հունվարի 11-ին հայտարարեց մանկունիանցիների հետ վարձակալության պայմանագրի մասին։

Հալանդն իր սոցիալական ցանցում հրապարակել է Սանչոյի լուսանկարը՝ «Բորուսիայի» մարզաշապիկով՝ մակագրելով «Գեղեցիկ»։

Ջեյդոնն ու Էրլինգը նախկինում միասին խաղացել են Դորտմունդում 2020-ից 2021 թվականներին։