Ժյուլ Կունդեն և Մարկ-Անդրե տեր Շտեգենը՝ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում

Մյունխենի «Բավարիան» շարունակում է հետաքրքրվել կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներով։

Todofichajes-ի փոխանցմամբ՝ պաշտպան Ժյուլ Կունդեն ու դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտնվել են գերմանական ակումբի ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» հետաքրքրված է կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյով։ Կունդեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Տեր Շտեգենի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։