Բորխա Մայորալի տեղափոխությունը լոնդոնյան գրանդ կարող է ձախողվել

«Խետաֆեն» հրաժարվել է վաճառել «Արսենալի» հարձակվող Բորխա Մայորալին 25 միլիոն եվրոյով, հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը չի ցանկանում բաժանվել թիմի լավագույն ռմբարկուից։ «Խետաֆեն» պատրաստ է բաց թողնել խաղացողին ոչ պակաս, քան 45 միլիոն եվրոյի դիմաց։

«Խետաֆեն» այժմ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում է:

Այս մրցաշրջանում 26-ամյա իսպանացին Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։