Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ․ «Բրազիլիան պետք է սովորի խաղալ առանց Նեյմարի»

Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը խոսել է թիմի գլխավոր աստղի՝ հարձակվող Նեյմարի մասին։

«Բրազիլիան պետք է սովորի խաղալ առանց Նեյմարի, քանի որ նա երկար ժամանակ վնասվածք է ստացել: Սա աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Երբ նա լիովին ապաքինվի, մենք հույս կդնենք նրա օգնության վրա»,- մարզչի խոսքերը մեջբերում է Globo Esporte-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարը Սաուդյան Արաբիայի առաջնություն է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանին՝ պայմանագիր կնքելով «Ալ-Հիլալի» հետ։ Խաչաձև կապանների վնասվածքի պատճառով աստղային հարձակվողը բաց կթողնի 2023/24 մրցաշրջանի մնացած հատվածը։