Էրլինգ Հոլանդը բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» առաջիկա հանդիպումը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը չի օգնի թիմին ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Նյուքասլի» դեմ առաջիկա խաղում։

«Մանչեսթեր Սիթիին» չի օգնի նաև պաշտպան Ջոն Սթոունսը: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

«Էրլինգ Հոլանդը չի խաղա, չի խաղա նաև Ջոն Սթոունսը։ Կարծում եմ՝ այսքանն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մարզիչը։