Էրիկ տեն Հագ. «Ես նրան հաջողություն եմ մաղթում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի՝ Դորտմունդի «Բորուսիա» վարձավճարով տեղափոխությունը։

«Հուսով եմ, որ նա իրեն լավ է զգում: Ես նրան հաջողություն եմ մաղթում։ Այսքանը: Հուսով եմ՝ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի, և նա հաջողությունների կհասնի։ Կարծում եմ, որ բավականաչափ ասել եմ այս հարցում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ Սանչոն հեռացվել էր առաջին թիմի հետ մարզվելուց սեպտեմբերին այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն մեղադրեց Տեն Հագին ստելու մեջ։ Հաղորդվում էր, որ Սանչոն չի կարողացել անգամ օգտվել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմի ճաշարանից։