Էմրե Ջանը ճանաչվել է Գերմանիայի հավաքականի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Էմրե Ջանը ճանաչվել է Գերմանիայի հավաքականի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։

«Բորուսիայի» ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 64,6 տոկոսը։ Նա առաջ է անցել Նիկլաս Ֆուլկրուգից (11,7%) և Ջամալ Մուսիալայից (9,4%)։

Ըստ Bild-ի՝ երկրպագուները ֆլեշմոբ են կազմակերպել և հատուկ քվեարկել Ջանի օգտին, որպեսզի ծաղրեն Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան և նրա գործունեությունը 2023 թվականին։